Քարդաշյան-Ուեսթ զույգը մեղրամիսն անցկացնելու է տիեզերքում՝ մեկ անձի համար օրական վճարելով 1 մլն դոլար

13:05   14 հունվարի, 2014

Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը որոշել են յուրօրինակ մեղրամիս անցկացնել: Հայտնի է, որ զույգը հարսանեկան արարողությունը կազմակերպելու է ֆրանսիական Վերսալում: Քանիեն ցանկանում է, որ իրենց հարսանիքը շքեղությամբ գերազանցի Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի հարսանիքին: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ռեփերը մտադիր է մեղրամիսը տիեզերքում անցկացնել:

«Քանիեն տիեզերքի եւ գիտական ֆանտաստիկայի սիրահար է: Նա բազմաթիվ տեսանյութեր է նկարահանել այդ թեմայով եւ նույնիսկ մտադիր է տիեզերագնաց դառնալ: Հիմա նա կենտրոնացել է մեղրամիսը տիեզերքում անցկացնելու գաղափարի շուրջ»,- նշել է entertainmentwise-ի աղբյուրը:

Իհարկե, Քիմը նախ այնքան էլ ուրախ չի եղել այդ հեռանկարի առիթով, բայց Քանիեն կարողացել է համոզել սիրելիին:

Քանիեն մտադիր է օգտվել CSS Skywalker առեւտրային տիեզերակայանի ծառայություններից, որտեղից 2015 թվականից կարող է տիեզերք ուղեւորվել յուրաքանչյուր ցանկացող: Սակայն նման հաճույքի գինն աստղաբաշխական է. մեկ անձի համար՝ օրական 1 մլն դոլար:

Ռեփերին այդ գումարը չի վախեցնում: Ի դեպ, մինչեւ տիեզերք ուղեւորվելը զույգը եւս երկու մեղրամիս է ունենալու: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե որտեղ:



© NEWS.am STYLE