19:37 11 հուլիսի, 2024Piaget-ը ներկայացրել է բարձր ոսկերչական արվեստի իր «Essence of Extraleganza» հավաքածուն։ Բրենդի երրորդ եւ, թերեւս, ամենատպավորիչ հավաքածուն նվիրված է նրա 150-ամյա հոբելյանին։

«Այսօրվա դրությամբ այս տարի մեր երեք խոշոր ցուցադրություններից ոչ մեկը պարզապես ցուցադրություն չէ, դրանցից յուրաքանչյուրը կապված է պատմության, անցյալն ու ներկան միավորող սագայի հետ»,- Robb Report-ին հայտնել է Piaget ընկերության գլխավոր տնօրեն Բենջամին Կոմարը։

Վերջին հավաքածուն այս առնչությամբ պետք է ավելի հագեցած լիներ, քան սովորական հավաքածուն։ Հենց այդ պատճառով այն կոչվում է «Essence of Extraleganza», որովհետեւ 96 իրերի միջոցով Piaget-ի գեղարվեստական ղեկավար Սթեֆանի Սիվյերը վերադարձել է Piaget-ի ԴՆԹ այն պահին, երբ Piaget-ը ժամագործից վերածվել է ոսկերչի։

Երեք տարի առաջ, երբ Սիվյերը սկսեց աշխատել այն ուղղությամբ, որը հետագայում դարձավ Essence of Extraleganza, նա ոգեշնչվում էր 1960-70-ական թթ. պատմական նմուշներից։

Արդյունքը դարձավ համարձակ, կենսուրախ եւ չափազանց ինքնատիպ զարդերի ցնցող շարքը, ներառյալ այնպիսի վառ մանյակները՝ ձողաձեւ երիզմամբ սերդոլիկների հրե կասկադով, որի կենտրոնում 21,23 կարատանի նռնաքարն է, մանժետ-ժամացույցը կոլումբիական զմրուխտներով (26,11 կարատ) եւ կապտաերկնագույն դիզայնով հավաքածուն, որը ներառում է V-աձեւ մանյակ շափյուղայով, տուրմալինով եւ «մարկիզ» երիզմամբ ակվամարինով՝ վագրի աչքի, փիրուզի եւ ադամանդների համադրմամբ։
