14:32 14 հունվարի, 2014Երեւում է` աստղային նոր «պատերազմ» է պայթելու: Եթե մենք սովոր ենք այս գործում տեսնել Քսենիա Սոբչակին, Անաստասիա Վոլոչկովային, Թինա Կանդելակիին, Նիկոլայ Բասկովին եւ, իհարկե, Ֆիլիպ Կիրկորովին, ապա այս անգամ աղմուկ է բարձրանում Նաստյա Կամենսկիի հղիության շուրջ: Երգիչ Պոտապն ավելի վաղ հաղորդել էր, որ Նաստյան ռեփեր Սերյոգայից երկվորյակների է սպասում, ինչին վերջինը հեգնական պատասխան էր տվել:
«Այնպիսի զգացողություն է, որ Պոտապենկոն սկսել է կրեմով թխվածք պատրաստել, դրել է ջեռոցի մեջ թխվելու, իսկ երբ այն այրվել է, մեղքը բարդել է խոհարարի վրա, ով խոհանոցում չի էլ եղել: Սակայն ծիծաղելի է, իհարկե: Առաջ ենք գնում»,- սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել էր Սերյոգան:

Հիմա էլ Պոտապն է պատասխանել Սերյոգայի մեկնաբանությանը:
«Պարոն Սերգեյ Պարխոմենկո (Սերյոգա), իմ շփոթմունքն եմ արտահայտում այս «հայտնի» լուրի վերաբերյալ եւ ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ այս զառանցանք է»,- սոցիալական ցանցում հաղորդել է Պոտապը: Դրա հետ մեկտեղ արտիստը չի մեկնաբանել, թե հատկապես ի՞նչն է նրան վրդովվել. Նաստյայի հղիությունը, թե ռեփեր Սերյոգայի մեկնաբանությունը:
Աղբյուրը` Ivona