Մահացել է դերասանուհի Շենեն Դոհերթին

10:15   15 հուլիսի, 2024

Մահացել է դերասանուհի Շենեն Դոհերթին՝ հայտնի «Բևերլի Հիլզ», «90210» և «Հմայվածները» հեռուստասերիալների աստղը։ Նա 53 տարեկան էր և վերջին 9 տարիների ընթացքում պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։

«Ծանր սրտով հաստատում եմ դերասանուհի Շենեն Դոհերթիի մահը։ Շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, նա պարտվեց քաղցկեղի դեմ պայքարում՝ հիվանդության դեմ տարիներ շարունակ պայքարելուց հետո»,- CNN-ին տված հայտարարության մեջ ասել է դերասանուհու ներկայացուցիչ Լեսլի Սլոանը:

Դոհերթին հայտնի է դարձել Հիզեր Դյուկի դերերի շնորհիվ՝ 1989 թվականի կուլտային դասական Heathers ֆիլմում, 1990-ից 1994 թվականներին «Բևեռլի Հիլզ. 90210» սերիալում, և դրա հետագա սպին-օֆֆ «90210» սերիալում, ինչպես նաեւ «Charmed» 1901-ից մինչև 1998 թվականները «Հմայվածները» սերիալում իր դերերի:

Դոհերթիի մոտ առաջին անգամ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 2015 թվականին: 2020 թվականին Դոհերթին հայտարարել է, որ քաղցկեղը վերադարձել է, տարածվել և գտնվում է չորրորդ փուլում։ 2023 թվականի հունիսին նա անկեղծացել է, որ իր քաղցկեղը տարածվել է իր ուղեղում:

Դոհերթին քաղցկեղի դեմ իր պայքարը արձանագրել է իր փոդքաստում՝ Let's Get Clear with Shannen Doherty:



© NEWS.am STYLE