Տղամարդիկ ավելի մեծ սթրես են պատճառում կանանց, քան երեխաները

23:23   15 հուլիսի, 2024

Տղամարդիկ ավելի մեծ սթրես են առաջացնում կանանց մոտ, քան երեխաները։ Today-ի հետազոտությունն իրականացվել է ավելի քան 7 000 մայրերի շրջանում, որոնց խնդրել են տեղեկացնել սթրեսի մակարդակի մասին, եւ այն ցուցադրել է սթրեսի միջին մակարդակ՝ 10-ից 8,5 տոկոս։

Այդ մայրերի 46 տոկոսի համար զուգընկերները սթրեսի ավելի լուջ աղբյուր են, քան երեխաները։

BACP խորհրդական Ջորջինա Շթյուրմերը նշել է, որ «երբ բանը վերաբերում է ամուսնուն եւ կնոջը կամ երեխաների համատեղ դաստիարակության ցանկացած մոդելի, դինամիկան կարող է հիշեցնել սորուն ավազները։ Դա նման է իշխանության համար չհավասարակշռված պայքարի։ Գուցե մենք տատանվում ենք «լավ ոստիկանի» եւ «վատ ոստիկանի» միջեւ։ Գուցե մենք չենք կարող պայմանավորվել այն մասին, թե ինչպես դաստիարակենք երեխաներին»։ «Գոյություն ունեն տարաձայնությունների այնքան շատ պոտենցիալ պատճառներ, եւ մենք հաճախ հոգնում կամ գերծանրաբեռնվում ենք ֆիզիկապես ու մտավոր խնդիրներով։ Եվ երբեմն դա նշանակում է, որ զուգընկերոջ աջակցությունը գտնելու փոխարեն մենք կարող ենք զգալ, որ նա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է դառնում»։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մայրերն ամենից շատ տառապում են ժամանակի պակասից. զուգընկեր ունեցող մայրերի երեք քառորդը տեղեկացրել է, որ նրանք կատարում են ծնողական եւ ընտանեկան պարտականությունների մեծ մասը։ Յուրաքանչյուր հինգերորդն ասում է, որ զուգընկերոջ աջակցության բացակայությունն ամենօրյա սթրեսի հսկայական աղբյուր է։



© NEWS.am STYLE