20:28 16 հուլիսի, 2024Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը լուսանկարվել է Heritage India Fashions հագուստի բրենդի համար: Հայ մոդելն Instagram-ում կիսվել է մի քանի կադրով՝ ցուցադրելով իր հնդկական կերպարը:

«Ներկայացնում եմ իմ ներսում ապրող հնդկական արքայադստերը՝ հատուկ Heritage India Fashions-ի համար»,-լուսանկարներին կից գրել է Քրիստինան:

Մոդելը կրում է հնդկական ավանդկան մուգ կապույտ երանգի զգեստ, որը զարդարված է ոսկեգույն ասեղնագործություններով եւ լրացված է մորեգույն շղարշե շալով: Կերպարն ամբողջացված է ոսկե գլխազարդով, խոշոր ականջօղերով եւ պարանոցը ծածկող մի քանի շերտանոց վզնոցով:

«Հնարավո՞ր չէ, արդյոք, որ Դուք լինեք «Դիսնեյի» մյուս արքայադուստրը»,-գրել է նրա հետեւորդներից մեկը: