15:37 17 հուլիսի, 2024Սերենա Ուիլյամսն ապացուցում է, որ ինքը ոչ միայն թենիս խաղալ գիտի, այլեւ շատ բան՝ նորաձեւության մասին։ 2024 թվականին Լոս Անջելեսում կայացած ESPY մրցանակաբաշխության ժամանակ նա հասցրել է ութ տարբեր հանդերձանք կրել՝ ընդամենը մի քանի ժամ տեւած երեկոն վարելու համար:
Առաջինը եղել է Ferragamo-ի հատուկ զգեստը, որը պատված էր թեփուկավոր զարդանախշերով՝ նախագծված Մաքսիմիլիան Դեւիսի կողմից եւ պատրաստված վառ կարմիր կտորից, որը դիզայները դարձրել է ապրանքանիշի հատուկ գույնը:

2024 թվականի աշուն/ձմեռ հավաքածուի 49-րդ կերպարից ոգեշնչված այս զգեստը նշում է ապրանքանիշի հիմնադրման տասնամյակը: Դեւիսը նշել է, որ «1920-ականներին հագուստն օգտագործվում էր որպես ազատությունը տոնելու միջոց։ Եվ ազատության այս արտահայտությունն արտացոլում է ինձ, իմ ժառանգությունը եւ Ֆերագամոյին»: Լաքապատ կաշվով եւ ջայլամի փետուրներով ծածկված զգեստի Ուիլյամսի տարբերակը հիշեցրել է ջրահարսի, բայց այն պատրաստված էր զարմանալի ճաշակով:

Ուիլյամսը Bazaar-ին հայտնել է՝ «կար հստակ պատկերացում, թե ինչ եմ ես ուզում: Ես ուզում էի վստահություն ներշնչել, հագնել համարձակ գույներ եւ հայտարարություն անել: Ես երկար տարիներ եղել եմ Մաքսիմիլիանի երկրպագուն եւ սիրում եմ նրա աշխատանքը «Ֆերագամոյի» համար, ուստի նրա հետ համագործակցությունն ինձ համար առանձնահատուկ է»: