23:03 17 հուլիսի, 2024Ջոն Ֆ. Քենեդի-կրտսերը աղմկալի սիրավեպեր է ունեցել Մադոննայի եւ Բրուք Շիլդսի հետ, բայց, նոր գրքի համաձայն, փլեյբոյն իրականում չի քնել նրանցից ոչ մեկի հետ. «Մադոննան պարզապես ինտրիգների սիրահար էր»,- ասում է Քենեդիի ընկերներից մեկը Ռոզմարի Տերենցինոյի եւ Լիզ ՄակՆիլի «Ջոն Քենեդի-կրտսեր. ինտիմ բանավոր կենսագրություն» գրքում։ Քենեդին փոփ-աստղի հետ ծանոթացել է 1980-ականներին, երբ հանդիպում էր դերասանուհի Քրիստինա Հաագի հետ, իսկ երգչուհին ամուսնացած էր Շոն Պենի հետ։ Քենեդիի ընկերոջ խոսքով՝ «նրանք ֆիզիկական ձգողականություն ունեին, եւ դրանից բացի ուրիշ ոչինչ չկար»։ Սակայն, չնայած հակման առկայությանը, սեքս նրանք երբեք չեն ունեցել։ Դա զույգին չի խանգարել «զվարճանալ այլ միջոցներով», եւ Քենեդին նշել է, որ երգչուհին «ամենագեղեցիկ մարմիններից մեկն ունի, որը նա երբեւէ տեսել է»։
Քենեդին նաեւ սիրավեպ է ունեցել Բրուք Շիլդսի հետ՝ մոտավորապես 1984 կամ 1985 թվականներին: Դերասանուհին գրքում պատմում է, որ Ասպենայում հարսանիքի է մասնակցել, երբ Քենեդիի հորական գծով տատիկը՝ Ռոուզը, նրան հրավիրել է կոկտեյլի երեկոյի, որտեղ նրանք ծանոթացել են։ «Նա հիանալի էր համբուրվում»,- հիշում է Շիլդսը։ Սակայն «Երկնագույն ծովալճակի» աստղը 19 կամ 20 տարեկան էր, եւ նա դեռ կույս էր։ Նրա խոսքով՝ նա Քենեդիին ասել է, որ «իր աշխարհում» կուսության կորուստը ենթադրում է ամուսնություն։ «Այնպես որ նեղություն տուր քեզ՝ հեռացիր»։
Նա խոստովանում է, որ սկզբում Քենեդին դրան թերահավատորեն է մոտեցել։ Բայց արդյունքում նրանց միջեւ ոչինչ տեղի չի ունեցել։
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի-կրտսերը ամերիկացի լրագրող եւ փաստաբան էր, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եւ Ժաքլին Քենեդիի որդին։ Կնոջ հետ միասին զոհվել է 1999թ. հուլիսին՝ ավիավթարից։