Twist/D դաշնամուր Based Upon-ից․ բոլորովին նոր հայացք երաժշտական գործիքին

20:31   18 հուլիսի, 2024

Լոնդոնում գործող Based Upon դիզայներական ընկերությունը, որը հիմնադրվել է Ալան Ուելչի եւ եղբայրներ Իեն եւ Ռիչարդ Աբելների կողմից, ներգրավված է ամեն ինչում՝ Լոնդոնում, Նյու Յորքում, Հոնկոնգում եւ Մումբայում մոնումենտալ արվեստի գործեր ստեղծելուց մինչեւ Rolls-Rolls-ի նման շքեղ խորհրդանիշների եւ Tiffany & Co.-ի հետ համագործակցություն։ Բայց Based Upon-ը հատուկ մոտեցում ունի դաշնամուրին, որը ընկերության ուշադրության կենտրոնում է եղել ավելի քան մեկ տասնամյակ:

пиан.jpg (25 KB)

Ավանդական ակուստիկ դաշնամուրը ոգեշնչել է Based Upon-ին՝ մի շարք ռոյալներ ստեղծելու հարցում: Բրենդի Twist/D դաշնամուրը բոլորովին նոր հայացք է այս երաժշտական գործիքին, գրում է Robb Report-ը:

Twist/D-ն հիմնված է ընկերության առաջին «ավտոնոմ դաշնամուրի» վրա․ այն ինքնատիպ ձեւ ունի, որը ավելի հիանալի է դարձնում ռոյալին հպվելը, դրա զգացողությունն ու ձայնային հնչեղությունը, որն արտահայտված է թվային հնչյուններով, ոչ թե սովորական լարերի միջոցով:

1-ezgif.com-webp-to-jpg-converter (66).jpg (69 KB)

Դիզայներների խոսքով՝ Twist/D-ի կառուցվածքը ոգեշնչված է ոսկե պարույրի համամասնություններից՝ արտահայտված կապույտ եւ սպիտակ գունային սխեմայով։ Եզակի Tramazite ծածկույթը, որը սեփականություն հանդիսացող նյութ է եւ մշակվել է դիզայներական տան կողմից, լրացուցիչ շեշտադրումներ է հաղորդում մետաղական բաղադրիչներին:

2-ezgif.com-webp-to-jpg-converter (41).jpg (57 KB)

Twist/D-ի մոնումենտալ ձեւը հակասում է դրա բազմակողմանի, գրեթե քամելեոնի նման ֆունկցիոնալությունը: Կափարիչի տակ ոչ թե լարեր են, այլ բարձրախոսներ, որոնք ստեղծում են դաշնամուրի իմիտացիա: Այստեղ ամեն ինչ հետաքրքիր է արված: Տարբեր դարաշրջաններում մոդելավորած Steinway եւ Bechstein դաշնամուրները նմուշառվել են՝ ստեղծելով հնչերանգային որակներ, որոնք բծախնդիր կերպով վերարտադրվել են՝ թե՛ նվագարկչի, թե՛ հանդիսատեսի համար իսկական փորձ ստեղծելով:

Ձայնը գալիս է սեփական աուդիո համակարգից, որը բաղկացած է վեց էքվալայզերներից եւ մեկ սուբվուֆերից:

Twist/D-ն, որի արժեքը սկսվում է 194,600 դոլարից, բարդ գործիք է, որը կոմպոզիտորներին եւ դաշնակահարներին ուսումնասիրությունների մեծ հնարավորություններ է տալիս:

Համահիմնադիր Ուելչը բացատրում է՝ «Մենք ձեռնամուխ ենք եղել ստեղծելու մի իր, որը համատեղում է քանդակագործական գեղեցկությունը համաշխարհային մակարդակի հնչողության հետ»:



© NEWS.am STYLE