23:02 18 հուլիսի, 2024Բնական դիմահարդարման միտումները, որոնք ընդօրինակում են տոսկանյան արեւի տակ արեւայրուքի ազդեցությունը, ինչպիսիք են՝ «Srawberry girl»-ն ու «Tmato red»-ը, գրավել են շատերի ուշադրությունը: Այժմ այս կատեգորիայում հայտնվել է նոր թրենդ՝ «Նռան դիմահարդարում»/Pomegranate makeup։
Посмотреть эту публикацию в Instagram
Նռան դիմահարդարումը վերը նշվածների բարելավված տարբերակն է: Այն ներառում է կարմրաներկի առատ օգտագործում եւ արտադրանքի մի մասի կիրառումը քունքերին, շուրթերին, կոպերին եւ կզակին՝ վարդագույն փայլ ստանալու համար: Բացի այդ, ինչպես անունն է հուշում, կարմրած տեսքը նախատեսված է համապատասխան թթու, սերմերով հարուստ պտղին նմանվելու համար։ Կարող եք օգտագործել մաշկի համար անվտանգ մարկեր՝ քթի եւ այտերի վերին մասում պեպենների փափուկ փայլ ստեղծելու համար: