20:01 18 հուլիսի, 2024«Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում սկսվել են նոր եւ անմոռանալի համերգային երեկոներ։ Հուլիսի 17-ին սիրված եւ ճանաչված Լեւոն Մալխասյանը ելույթ ունեցավ իր բենդի հետ միասին, որի մասն են կազմում Նիկողայոս Վարդանյանը՝ (կոնտրաբաս), եւ Արամ Գեւորգյանը (Արամո)՝ հարվածային գործիքներ եւ վոկալ):
Տաղանդավոր երաժիշտները ապահովեցին ջազի, «Կարաս» գինու եւ չքնաղ տեսարանների համադրությունը՝ ներկաներին պարգեւելով եզակի երեկո։ Ջազը՝ իր ազատական ոճով եւ հույզերով, մեծ տարածում ունի երեւանցիների շրջանում, նրանք վայելում են երաժշտության ջերմությունն ու գեղեցկությունը։
Երեւանը՝ իր յուրահատուկ պատմությամբ եւ մշակույթով, դառնում է իդեալական վայր ջազի համար, որտեղ քաղաքի լույսերն ու գիշերային կյանքի կենսուրախությունը լրացնում են երաժշտության մթնոլորտը։ Մի խոսքով, երեւանյան զով երեկոներ, «Կարաս» գինի, տանիք, ջազ եւ ռոմանտիկա։
«Կարաս» գինու վաճառքի եւ շուկայավարության տնօրեն Վարդգես Հովեյանի խոսքով՝ գինին առհասարակ կարող է համադրվել յուրաքանչյուր երաժշտության հետ, բայց հենց «Կարաս» գինիները էլ ավելի ստեղծագործ ու նորարարական են, ինչպես ջազ երաժշտությունը։ Իսկ, ահա, այդ երկուսի համադրությունը շատ գեղեցիկ է։