Քի Ուեսթում Էռնեստ Հեմինգուեյի 125-ամյակի պատվին ընտրել են հայտնի գրողի նմանակին

21:06   23 հուլիսի, 2024

Հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան 125-ամյակի պատվին Ֆլորիդայի Քի Ուեսթի բարերից մեկում տեղի է ունեցել գրողի նմանակների ամենամյա մրցույթը:

хим1.jpg (35 KB)

Մրցույթը տեղի է ունեցել Sloppy Joe's Bar-ում՝ հայտնի գրողի սիրելի վայրերից մեկում։

Ավելի քան 120 մորուքավոր տղամարդ մասնակցել է նախորդ շաբաթվա սկզբին նախնական փուլերից հետո անցկացված մրցույթին: Նախորդ 10 փորձերից հետո Դեյտոնա լողափից թոշակի անցած ուղղաթիռի օդաչու 71-ամյա Դեյվիդ «Բեթ» Մասթերսոնն արժանացել է այս տարվա «Պապի» կոչմանը, որը գրողին տրվել էր կենդանության օրոք, հաղորդում է Associated Press-ը:

хим2.jpg (56 KB)

Հեմինգուեյն արկածախնդիր էր․ նա սիրում էր ձկնորսությունը, ինչպես նաեւ բեյսբոլը, բռնցքամարտը, ցլամարտը, ինչը մրցույթի եւս մեկ կարեւոր մասն էր:

Ինքը՝ Մաստերսոնը, ասել է, որ ինքն էլ է «սիրում կյանքը եւ որունում է արկածներ»։ «Ես սիրում եմ թռչել, մոտոցիկլետ վարել եւ նման բաներ... Իսկ Հեմինգուեյը շատ արկածախնդիր մարդ էր, եւ ես հիանում եմ նրանով»:



© NEWS.am STYLE