Փարիզում անսովոր թանգարան է հայտնվել, որը պետք է այցելեն գուրմանները

22:20   23 հուլիսի, 2024

Թանգարանները Փարիզ այցելության կարեւորագույն կետերից են՝ Լուվր, Օրսե, Պոմպիդու: Այժմ այս ցանկը կարող է ընդլայնվել մեկ այլ անսովոր թանգարանով, որը նվիրված է պանրին:

2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզում բացվել է Պանրի թանգարանը։ Այստեղ այցելուները կկարողանան ծանոթանալ տարածաշրջանային պանրի տեսակներին, ինչպես են արտադրվում տարբեր տեսակի պանիրներ եւ, իհարկե, մասնակցել համտեսի:

Թանգարանը գտնվում է 39, rue Saint-Louis en l'Île, 75004 հասցեում: Այն շատ մոտ է Նոտր Դամին: Մեծահասակների համար թանգարանի մուտքն արժե 20 եվրո։



© NEWS.am STYLE