Ջոնաթան Անդերսոնի LOEWE-ն «գողացել» է աշխարհի ամենահայտնի ապրանքանիշի թագը

20:18   25 հուլիսի, 2024

Ջոնաթան Անդերսոնի LOEWE-ն Lyst Index-ի՝ 2024 թ-ի երկրորդ կիսամյակային զեկույցում «գողացել է» աշխարհի ամենահայտնի ապրանքանիշի թագը:

Անցած քառորդում Miu Miu-ն եւ Miuccia Prada-ի Prada-ն մրցում էին առաջին տեղի համար, որն, ի վերջո, նվաճեց առաջինը:

LOEWE-ն չէր գլխավորում վարկանիշը 2023 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր։ Ջոնաթան Անդերսոնն այս ամառ ամենաթեժ դիզայներն էր, ով ամենամյա Met Gala-ին հագցրել էր այնպիսի աստղերի, ինչպիսիք են Աննա Վինտուրը, Արիանա Գրանդեն, Թեյլոր Ռասելը եւ Օմարա Ապոլոն: LOEWE-ի ֆիրմային շապիկներն ու հյուսված զամբյուղի տեսքով պայուսակները շարունակում են մնալ ամենավաճառվողները՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում առցանց որոնումների հարթակում հասնելով 29% աճի:

Miu Miu-ն եւ Prada-ն զբաղեցրել են ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերը, իսկ Էնթոնի Վակկարելոյի Saint Laurent-ը բարձրացել է չորրորդ հորիզոնական:

Լավագույն տասնյակում են նաեւ Gucci-ն, Balenciaga-ն, Versace-ն, Bottega Veneta-ն, Jacquemus-ը եւ Moncler-ը: Քիմ Քարդաշյանի SKIMS-ը 12-րդ տեղում է։



© NEWS.am STYLE