TAG Heuer-ը թարմացրել է իր լեգենդար Monaco խրոնոգրաֆը

21:18   30 հուլիսի, 2024

TAG Heuer-ը թարմացրել է իր խորհրդանշական Monaco խրոնոգրաֆը՝ ավելացնելով սփլիթ վայրկյաններ (rattrapante)՝ անսովոր խրթին և թանկարժեք սարքավորում, որը կրողին հնարավորրություն է տալիս առանձին մեխանիզմների օգնությամբ միաժամանակ հավաստանշել երկու իրադարձություն:

«Երբ մենք սկսում ենք մտածել TAG Heuer-ի մասին, մտածում ենք խրոնոգրաֆի մասին», - Robb Report-ին ասել է ընկերության շարժումների տնօրեն Քերոլ Ֆորեստիեր-Կասապին: «Երկրորդ, ինչո՞ւ հենց rattrapante-ը, այլ ոչ թե մեկ այլ խրոնոգրաֆի սարք: Որովհետև rattrapante-ն ինձ համար խրոնոգրաֆի բարդությունների թագուհին է»,-հավելել է նա:

Միայն դա չէ պատճառը, որ այս մոդելն արժե 138 հազար դոլար: 41 մմ x 15,2 մմ չափով տիտանի մոդելը, որը հասանելի է կարմիր կամ կապույտ գույներով, ունի շափյուղա ապակի թե՛ դիմացի, թե՛ հետևի կողմից, որը տարածվում է ամբողջ շրջանակի վրա՝ ավելի ավանգարդային զգացողություն ապահովելու համար (ինչպես նաև TH81-00-5hz մեխանիզմ):

Թարմացված Monaco մոդելը մշակվել է ճշգրիտ մեխանիզմներ արտադրող շվեյցարական Vaucher-ի հետ համագործակցմամբ, որը նաև արտադրում է բարձրորակ տրամաչափեր այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսին են Richard Mille-ը, Audemars Piguet-ը և Hermès-ը։ Այն նաև Sandoz Family Foundation-ի մի մասն է, որին է պատկանում նաև Parmigiani-ն:



© NEWS.am STYLE