Նստակյաց կյանքը հանգեցնում է ամլության

22:17   15 նոյեմբերի, 2012

Շատ գիտնականներ կարծում են, որ սերմնահեղուկի որակը վերջին ժամանակներում վատացել է, ինչը ծնելիության խնդիրներ է առաջացրել աշխարհով մեկ։ «Здоровая Россия»-ն հաղորդում է, որ իսպանացի գիտնականները որոշել են հետազոտել այդ երեւույթի պատճառները։ Պարզվել է, որ սերմնահեղուկի որակի վատացման պատճառը նստակյաց կյանքն է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկապես ակտիվ տղամարդկանց վերարտադրողականությունը կարգին է, ի տարբերություն նրանց, ովքեր ֆիզիկապես ծանրաբեռնված չեն։ 

Գիտնականները դերեւս չեն կարողանում միանշանակ պատախան տալ, թե ինչպես է նստակյաց կյանքն ազդում սերմնահեղուկի որակի վրա, սակայն, միանշանակ է, որ այդ ազեցությունը կա։



© NEWS.am STYLE