23:07 31 հուլիսի, 2024Քորթնի Քարդաշյան-Բարկերի վիտամինների և հավելումների Lemme ապրանքանիշը հենց նոր թողարկել է իր առաջին սառնաշաքարը՝ անզուգական փայլ հաղորդող և ավելի լավ համ խոստացող սահմանափակ քանակությամբ կոսմետիկ արտադրանքը:

Քորթնին նոր արշավում հայտնվել է գերքաղցր կաթնային կոքտեյլի մեջ թաթախված սառնաշաքարով։
Ձմերուկի քաղցր և թարմացնող բույրով Lemme Glow Lollipop-ը պարունակում է հակաօքսիդանտ C վիտամին, բազմակոլագենի պեպտիդներ (օրգանական նյութեր, կազմված են պեպտիդային կապերով իրար միացած ամինաթթվային մնացորդներ) և կակաոյի յուղ:

Պատրաստված առանց որևիցե սինթետիկ ներկանյութի, բուրահաղորդիչների կամ շաքարի սպիրտների՝ նոր սառնաշաքարը միաժամանակ սնձան (սպիտակուցային նյութ) չի պարունակում: