17:14 15 հունվարի, 2014Կաֆֆան յուրահատուկ աքսեսուար է, որը զարդարում է կանացի ականջները՝ ականջօղերի փոխարեն: Ի տարբերություն վերջիններիս, կաֆֆան ընդգրկում է ականջն ամբողջությամբ՝ սկսած վերին հատվածից մինչեւ ականջի ստորին մասը եւ անգամ պարանոցը:

Ներկայումս կաֆֆաների տարբեր ձեւեր ու տարատեսակներ կան՝ քարերով, փետուրներով, շղթաներով, եւ դրանք այս սեզոնին շատ արդիական են:

Կաֆֆայի համար իդեալական տարբերակ են կարճ կտրվածքները, ինչպես նաեւ կառեն: Երկար վարսերով աղջիկները կաֆֆա պետք է կրեն հավաքած վարսերի հետ, այլապես աքսեսուարն իր հմայքը կկորցնի:

Այս շրջանում առավել արդիական է կենդանական թեման, ուստի որեւէ կենդանու պատկերով կաֆֆան ամենատեղինը կլինի: