Քենդալ Ջենները դժգոհել է միայնությունից

11:10   2 օգոստոսի, 2024

Քենդալ Ջենները դժգոհել է միայնությունից. 28-ամյա աստղը աշխարհի ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է, սակայն Քենդալը պնդում է, որ իր կարիերան ավելի բարդ է եղել, քան ոմանք կարող են պատկերացնել:

Էմմա Չեմբերլենի Anything Goes փոդքաստում նա նշել է. «Ես չեմ պատրաստվում նստել այստեղ և ասել, որ ամենադժվար ճանապարհն եմ անցել: Կարծում եմ, որ ես աներևակայելի բախտավոր եմ: Բայց ես նաև ունեի իմ խնդիրները՝ դա թե գերբեռնված լինելն էր, թե այն աշխատանքի բացակայությունը, որը ես իսկապես ուզում էի»:

Նա խոստովանել է, որ գիշերը լաց է եղել իր խնդիրների պատճառով։ «Շատ միայնակ եմ եղել: Եղել են գիշերներ, երբ ես պատահական քաղաքներում էի և պարզապես հիստերիկ լաց էի լինում, որ քնեի, քանի որ երեք ամիս տանը չէի և գրեթե մենակ էի ամբողջ ժամանակ»:

Չնայած իր համբավին և հաջողությանը, Քենդալը բազմիցս ինքն իրեն հարց է տվել, թե արժե՞ր իր կատարած զոհաբերությունները: «Կային շատ կոնկրետ պահեր, երբ ես մտածում էի. «Ի՞նչ է կատարվում, արժե՞ այս ամենը»:

Այնուամենայնիվ, Քենդելը նշել է, որ այժմ իրեն ավելի «կայուն» և «հույսերով լի» է զգում իր կարիերայի հետ կապված:

 



© NEWS.am STYLE