Արմեն Ջիգարխանյանի որդին հայտարարել է, որ իր վրա կրակել են ԱՄՆ-ում

15:53   2 օգոստոսի, 2024

Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրում է երկու երկրում՝ ժամանակի մի մասն անցկացնում է Ռուսաստանում, մյուս մասը՝ Ամերիկայում։ Երեկ նրա հետ դեպք է տեղի ունեցել՝ Ստեփանը կրակոցիցց վիրավորվել է Լաս Վեգասում, հայտնում է MK-ն։

«Ինձ վրա երկու անգամ կրակել են ընթացող մեքենայից: Դա տեղի է ունեցել փողոցում։ Երկրորդ գնդակը դիպավ գլխիս, բայց, բարեբախտաբար, շոշափելով անցավ։ Բժշկական օգնություն ստացա և այժմ տանն եմ։ Կենսական կարեւր օրգանները, բարեբախտաբար, չեն տուժել»,- եզրափակել է Ջիգարխանյանը։

Ստեփան Ջիգարխանյանը դերասանի խորթ որդին է. Չնայած դրան, նրանք ջերմ հարաբերություններ ունեին։



© NEWS.am STYLE