«Աչքի ուլունքներն» այս ամռան նորաձեւ թրենդն են

16:10   5 օգոստոսի, 2024

Աչքի դեմ հզոր պաշտպանիչ հմայիլը տարբեր մշակույթներում եւ հնագույն քաղաքակրթություններում նոր երանգ կավելացնի զարդերի ձեր ամառային հավաքածուում։

Այս ամռանը աչքի դեմ զարդերը դարձել են գլխավոր նորաձեւ թրենդը։ Սկսած Միկոնոսից՝ դուք կհայտնաբերեք բազմաթիվ ուլունքներ, ապարանջաններ եւ շղթաներ մերձափնյա խանութներում։

IMG_7892.jpeg (156 KB)

Խորհրդանշանի արմատները գալիս են հունական առասպելից եւ գրավիչ երանգ ունեն, որը շատ հարմար է հանգստի համար։ Այն ամռան ամիսներին դարձել է զարդերի ինքնատիպ տարր։ Սակայն դրա ժառանգությունը շատ ավելի խորն է։

IMG_7893.jpeg (91 KB)

Խորհրդանշանը օգտագործվել է որպես հզոր պաշտպանիչ թալիսման տարբեր մշակույթներում եւ քաղաքակրթություններում հազարամյակներ շարունակ, եւ գրեթե անհնար է պարզել դրա ստույգ ծագումը, բայց աչքի դեմ ամենահին հմայիլները, որոնք հայտնաբերվել են երբեւէ, գտնվել են Հին Եգիպտոսում 5000 տարի առաջ։ Որոշ մշակույթներ հավատում են, որ աչքի ուլունքը հաջողության թալիսմանն է, որը կվախեցնի չար ոգիներին, լինեն դրանք մարմնի վրա, երկրպագության վայրերում, թե տան շուրջը, քանի որ դրանք կարող են չեզոքացնել աչքը եւ թուղթուգիրը։

IMG_7894.jpeg (80 KB)

Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում կարծիք կա, որ խորհրդանշանը չեզոքացնում է «նազար» անեծքը, որն առաջանում է մեկ այլ մարդու նախանձից։

Նրա հզոր միստիկականությունը մոտիվի համար տեղ է ապահովել ժամանակակից ոսկերչական դիզայնում, եւ յուրաքանչյուր ոսկերիչ յուրովի է մեկնաբանում խորհրդանշանը։ Միայն վերջին ամսվա ընթացքում NET-A-PORTER-ը տեղեկացրել է աչքի ուլունքի որոնողական հարցումների 100 տոկոսանոց աճի մասին, ընդ որում՝ առավել հաճախ հարցվող բրենդներ են դարձել Sydney Evan-ը, Diane Kordas-ը, Jennifer Meyer-ը եւ Lorraine Schwartz-ը։



© NEWS.am STYLE