Տղամարդիկ սեքսի ժամանակ ավելի շատ կալորիա են այրում, քան կանայք

23:07   5 օգոստոսի, 2024

Տղամարդիկ սեքսի ժամանակ ավելի շատ կալորիա են այրում, քան կանայք։

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ միջինում այրում են մոտ 101 կալորիա, մինչդեռ կանայք սովորաբար այրում են մոտ 69 կալորիա:

Սթենֆորդի համալսարանի Առողջապահության ոլորտի փորձագետ, պրոֆեսոր Լիա Միլհիսերը Everyday Health-ին ասել է, որ դա պայմանավորված է նրանով, որ նրանք, ովքեր «ակտիվ դեր» են ստանձնում սեռական հարաբերության ժամանակ, ավելի շատ կալորիաներ են այրում: «»«Նշանակում է, որ կանայք կարող են ավելի շատ կալորիա այրել, եթե «նրանք վերեւում լինեն»,-հավելել է նա:

«Իհարկե, տարբերություն կա արագ, հինգ րոպեանոց սեքսի եւ ակտիվ, սպորտային սեքսի միջեւ, որը տեւում է ժամեր»,-ավելի վաղ The Post-ին ասել է սեքս-փորձագետ եւ փոդքասթի հաղորդավար Էմիլի Մորզը: «Սեքսը յուրաքանչյուր մարդու համար ամեն անգամ տարբեր է»:

Այնուամենայնիվ, այն մարզանք կդառնա, թե ոչ, կախված է կեցվածքից, տեւողությունից, գտնվելու վայրից եւ այլ գործոններից:

Բժիշկ Ջեյսոն Կարպը Everyday Health-ին ասել է, որ թեեւ քիչ տվյալներ կան այն մասին, թե ինչպես է կալորիականության ծախսը տատանվում ըստ դիրքի, նա գնահատում է, որ այն կազմում է մոտ 3-ից 4 կալորիա րոպեում:

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ թեեւ սեքսն այրում է կալորիաները եւ նման է ֆիզիկական վարժության, այն չի կարող համարժեք լինել մարզասրահում մարզվելուն: Սեքսը, ըստ Կարպի, հավասարազոր է ժամում 3-ից 6 կմ քայլելուն, բացի այդ այն, սովորաբար, այնքան երկար չի տեւում, որքան մարզասրահում մարզվելը:



© NEWS.am STYLE