22:32 7 օգոստոսի, 2024Չնայած Tiffany & Co.-ն առավել հայտնի է իր ադամանդե զարդերով, ապրանքանիշը նաեւ արտադրում է տնային նուրբ ապրանքների շարք: Որպես իր Time Objects հավաքածուի վերջին լրացում՝ բրենդը թողարկել է Tiffany Airways մեխանիկական ժամացույցը:
Չժանգոտվող պողպատից պատրաստված եւ Tiffany Blue-ով պատված 3 կգ քաշով Airways ժամացույցի դիզայնը ոգեշնչված է 1930-ականների ինքնաթիռներից:
Օդանավի քթի երկու պողպատե սկավառակները պտտվում են՝ ցուցադրելով ժամերն ու րոպեները, որոնք կառավարվում են օդանավի շարժիչում տեղակայված մեխանիզմով, մինչդեռ օդաչուների խցիկում գտնվող սլաքը ցույց է տալիս ընթացիկ ժամը: Airways ժամացույցի թեւի վրա առկա է նաեւ «TCO» մոնոգրամ, այն ներառում է գործող անիվներ եւ պտուտակ, որոնք հնարավոր է կառավարել ձեռքով:
Tiffany Airways մեխանիկական ժամացույցն արժե 42 000 դոլար։