Wish list. Swarovski x Air Jordan 1 High OG սպորտային կոշիկները՝ ապշեցուցիչ՝ 1000 դոլարով

16:18   8 օգոստոսի, 2024

Հաջորդ մայիսին նորաձեւության սիրահարները կկարողանան ձեռք բերել Swarovski x Air Jordan 1 High OG սպորտային կոշիկներն ապշեցուցիչ՝ 1000 դոլարով:

Swarovski-ն եւ Jordan Brand-ը առաջին անգամ են համագործակցում 2025 թվականի ամառային Air Jordan-ի թողարկման շուրջ, որը կներառի Air Jordan 1 High OG-ի բյուրեղյա զարդարված տարբերակը: Կանացի Swarovski x Air Jordan 1 High OG-ի թողարկումը, հավանաբար, կհետեւի Swarovski x Nike-ի մի քանի համագործակցությունների օրինակին, որոնք տատանվում են՝ Air Max 97-ի շողշողացող տարբերակներից մինչեւ Dunk Low-ի բյուրեղներով ծածկված տարբերակը, որը նախագծվել է Cactus Plant Flea Market-ի հետ համագործակցությամբ:



© NEWS.am STYLE