Ասիայի ամենահարուստ մարդու կինը Օլիմպիական խաղերում ուշադրություն է գրավում իր՝ 300 000 դոլար արժողությամբ պայուսակով

19:23   8 օգոստոսի, 2024

Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, ուշադրություն է գրավում Փարիզում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերում։

Երբ Ամբանին ուղեկցում էր հնդիկ մարզիկներին, նա կրում էր Hermès-ի ադամանդապատ պայուսակ, որը համարվում է աշխարհի երկրորդ ամենաթանկ պայուսակը:

Խոսքը 240-ից ավելի ադամանդներով պատված Himalaya Birkin-ի մասին է, որը զարդարված է 18 կարատանոց ոսկուց եւ արժե 300 հազար դոլար։ 



© NEWS.am STYLE