«Չափազանց գեր» ամուսինը ամուսնալուծության հայց է ներկայացնում այն ​​բանից հետո, երբ կինը պահանջել է վճարել «ոչ կոմպետենտ» սեքսի համար

23:03   8 օգոստոսի, 2024

Թայվանում ամուսինը ամուսնալուծության հայց է ներկայացրել, քանի որ կինը նրանից գումար է պահանջել սեքսի համար։ Դատարանը բավարարել է Հաո մականունով տղամարդու խնդրանքը, քանի որ նրա կինը՝ Սուանը հրաժարվել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, հաղորդում է SETN թայվանական հեռուստաալիքը։

Հաոն եւ Սուանն ամուսնացել են 2014 թվականին եւ ունեն երկու երեխա։ Նա պնդել է, որ կինը 2017 թվականին սահմանափակել է սեքսը՝ հասցնելով ամսական մեկ անգամի, իսկ հետո 2019 թվականին ամբողջովին հրաժարվել է դրանից՝ առանց որեւէ բացատրության: Նա ասել է, որ Սուանը իրենց հարազատներին ասել է, որ ինքը «չափազանց գեր» է եւ «վատը անկողնում»:

Հաոն ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականին, սակայն Սուանը խոստացել է աշխատել իրենց հարաբերությունների վրա, ուստի նա հետ է կանչել հայցը եւ գրանցել իրենց ունեցվածքը կնոջ անունով։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ Սուանը շարունակել է հուզական բռնության ենթարկել իրեն եւ սկսել է նրանից 15 դոլար գանձել ամեն անգամ, երբ նա ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ կամ նույնիսկ խոսել:

Նրանք դիմել են ամուսնության խորհրդատվության, բայց՝ ապարդյուն: Դատավորը բավարարել է Հաոյի խնդրանքը։ Սակայն Սուանը չի ցանկացել ամուսնալուծվել եւ դիմել է վերադաս դատարան, որտեղ նրա միջնորդությունը մերժվել է:



© NEWS.am STYLE