18:20 10 օգոստոսի, 2024Louis Vuitton-ը տոնում է իր Millionaires արեւային ակնոցների 20-ամյակը` նորից ներկայացնելով խորհրդանշական դիզայնը տղամարդկանց ներկայիս կրեատիվ տնօրեն Ֆարել Ուիլյամսի ղեկավարությամբ:
Թարմացված գիծը ներառում է երկու առանձին մոդելներ՝ 1.0 և 3.0։ 1.0-ը, որոնցով զգուշորեն վերաիմաստավորում է օրիգինալ դիզայնը՝ առաջարկելով շքեղ օդաչուական ուրվագիծ՝ հատուկ LV նշաններով:

Monogram-ով զարդարված ոսկյա մետաղական շերտերն ընդգծում են ուղիղ հոնքերը, մինչդեռ էմալապատ S-lock-ը վինտաժային շքեղություն է հաղորդում: Արեւային ակնոցները մարմնավորում են հավերժական նրբագեղություն եւ հասանելի են շոկոլադե երանգով ու գրադիենտ ոսպնյակներով եւ փիրուզագույնով կամ էլեգանտ մոնոխրոմ սեւով:

Ավելի ժամանակակից մոտեցմամբ 3.0 մոդելը ներկայացված է նորարարական դիզայնով: Այն պատրաստված է թեթեւ ածխածնային մանրաթելից, որը սովորաբար օգտագործվում է բարձրակարգ մեքենաներում: Այս արեւային ակնոցները համատեղում են ամրությունն ու ոճը: 3.0-ի վրա փորագրված է փայլուն արծաթագույն LV նշանը, իսկ վերեւի մասում առկա են մետաղական դամիե գծեր: Այն սեւ գույնով է, վառ նարնջագույն ոսպնյակներով, ինչը համարձակ, ֆուտուրիստական տեսք է հաղորդում: