21:23 11 օգոստոսի, 2024Քրիստինե Պեպելյանը հուզել է ինստագրամյան իր հետեւորդներին ու գործընկերներին։ Երգչուհին իր էջում գեղեցիկ հոլովակ է տեղադրել իր եւ որդու՝ Արեգի մասնակցությամբ, որում նրանք միասին կատարում են Արամ mp3-ի «Կուզես» երգը։
Զգացմունքային հոլովակում ակնհայտորեն երեւում է կապուտաչյա Արեգի նմանությունը մայրիկին՝ ոչ միայն արտաքնապես։ Ունկնդիրը կարող է լսել նաեւ նրա քաղցր ձայնը:
Посмотреть эту публикацию в Instagram
Տեսանյութի ներքո մեկնաբանություններ են թողել ինչպես երգչուհու երկրպագուները, այնպես էլ հայկական շոու-բիզնեսի հայտնիները, այդ թվում՝ Անդրեն, Սիրուշոն, Նազենի Հովհաննիսյանը, Շուշաննա Թովմասյանտ, Սիլվա Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Անի Դաշյանը եւ այլք։ Նրանք կիսվել են ջերմ էմոջիներով եւ հիացական խոսքերով։
Ինքը՝ երգչուհին, հրապարակման վերնագրի բաժնում գրել է՝ «Ես քեզ սիրում եմ, տղաս»։
Ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը, որը Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2017»-ում՝ կատարելով Fly With Me երգը, մայրացել է։ Երգչուհին դուստր է ունեցել։ Արծվիկն առաջնեկի ծննդյան մասին հայտնել է ինստագրամյան իր էջում՝ գեղեցիկ տեսանյութի միջոցով, որում ցուցադրել է իր կլորացած փորիկը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ըստ հրապարակման երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել օգոստոսի 7-ին։ Ծնողները նրան Ադրիանա են անվանել։ «Մեր սպասված աղջիկը։ Ես մայր եմ դարձել»,-հրապարակմանը կից գրել է Արծվիկը, որը տեսանյութում գեղեցիկ կարգավիճակը ցուցադրելուց բացի հանդես է գալիս նրբագեղ մելիզմներով։
Նազենի Հովհաննիսյանը նոր ֆոտոշարքում ցուցադրել է իր ձիգ կազմվածքն ու բարակ իրանը: 42-ամյա դերասանուհին Սեւանի ափին է. նա կրում է սեւ բոդի, որի վրայից՝ սեւ շղարշե շրջազգեստ:
Посмотреть эту публикацию в Instagram
Լիանա Վանոյանը հետեւորդների հետ կիսվել է նիհարելու իր երկար ու բարդ ճանապարհով: Instagram-ում տեղադրված հոլովակում Լիանան իրար է միացրել հին ու նոր տեսանյութեր՝ ցուցադրելով, որ ակնհայտորեն նիհարել է: Դերասանուհին երբեք չի թաքցրել, որ ավելորդ քաշից ազատվել է վիրահատական միջամտությամբ, բայց վստահեցրել է, որ ոչինչ արդյունք չէր տա, եթե ինքն էլ իր կողմից ամենօրյա աշխատանք չկատարեր իր մարմնի շուրջ:
Посмотреть эту публикацию в Instagram
Էջում հրապարակած տեսանյութում Լիանան ցույց է տալիս, թե ինչպես է հին տաբատը մի քանի անգամ մեծ լինում իր ներկայիս կազմվածքին: Դերասանուհին շնորհակալություն է հայտնել հետեւորդներին՝ իր հետ իր ճանապարհն անցնելու համար եւ կոչ է արել չդադարել երազել: