Նաոմի Քեմփբելը հանգիստը վայելում է Իբիցայում՝ սաուդցի միլիարդատիրոջ հետ

12:21   12 օգոստոսի, 2024

Նաոմի Քեմփբելը հանգիստը վայելում է Իբիցայում՝ սաուդցի միլիարդատեր Մուհամեդ Ալ Թուրքիի հետ։

IMG_7987.jpeg (297 KB)

54-ամյա սուպերմոդելը հիանալի տրամադրություն ունի եւ բռնել է 38-ամյա կինոպրոդյուսերի ձեռքը՝ շարունակելով հրահրել ասեկոսեները սիրավեպի մասին։ Զույգն ընկերություն է անում արդեն մի քանի տարի. 2021թ-ին Մոհամեդն առաջին անգամ իր Instagram-ում լուսանկար հրապարակեց գերաստղի հետ։ Այդ ժամանակվանից նրանց միասին տեսել են մի քանի միջոցառումներում, ներառյալ BAFTA-ն՝ այս տարեսկզբին։

IMG_7988.jpeg (304 KB)

Այժմ զույգը վայելում է ամառային հանգիստը, նրանց միասին տեսել են ջրի վրա՝ նավակից իջնելիս։

Նաոմին անկաշկանդ շքեղ տեսք ունի եւ ընտրել է բոխո ոճի հագուստ՝ նորաձեւ սպիտակ կարճ բլուզով եւ համապատասխան կարճ շրջազգեստով։

IMG_7989.jpeg (95 KB)



© NEWS.am STYLE