15:20 12 օգոստոսի, 2024Հյու Ջեքմանը ստիպված էր խիստ դիետա պահել հանուն «Դեդպուլ եւ Կուղխ» ֆիլմի։
Ջիմի Ֆելոնի հետ The Tonight Show Starring-ի զրույցի ընթացքում 55-ամյա դերասանը պատմել է, թե ինչպես է իր մարմինը տեսքի բերել, որն անհրաժեշտ էր Կուղխի (Ռոսոմախա) դերի համար։ Ջեքմանը խոստովանել է, որ օրական սպառել է հսկայական՝ 6 000 կալորիա, որպեսզի սուպերհերոսին վայել տեսք ունենա։
Անցած տարվա հոլիվուդյան գործադուլներից հետո Ջեքմանը ստիպված էր այդ դիետան ավելի երկար պահել, քան սպասվում էր, որպեսզի տեսքը պահի ողջ նկարահանման ընթացքում։