Pirelli-ի օրացույցը վերադառնում է «դասական սեքսուալությանը»՝ MeToo-ի պատճառով հարկադիր դադարից հետո

21:10   15 օգոստոսի, 2024

Pirelli-ի նոր օրացույցի հետեւում կանգնած լուսանկարիչը խոստացել է այն կրկին սեքսուալ դարձնել այն բանից հետո, երբ #MeToo շարժումը «բոլորին ստիպեց դադար վերցնել», գրում է The Guardian-ը։IMG_8065-1.jpeg (72 KB)

Ջոն Բոյեգան 2025 թվականի «Թարմացում եւ բացահայտում» վերնագրով թողարկման համար նկարված հայտնի մարդկանցից է, որտեղ երեւում է, թե ինչպես է բրիտանացի մկանուտ դերասանն իր մարմինը ցուցադրում Ֆլորիդայի Քիզ լողափում, մինչդեռ օգնականը նրա վրա ջուր է ցողում լիարժեք էֆեկտի համար:

IMG_8066.jpeg (58 KB)

Օրացույցում կներկայացվի նաեւ Պադմա Լակշմին՝ բարակ շղարշե զգեստով, եւ նկարչուհի Մարտինա Գուտիերեսը՝ մերկ վիճակում:

IMG_8067.jpeg (53 KB)

Օրացույցի ետեւում գտնվող լուսանկարիչ Իթան Ջեյմս Գրինը ասում է, որ ժամանակն է, որ հայտնիները մերկանան, ցուցադրեն իրենց մարմնի որոշ հատվածները՝ պարզելու համար, թե ինչպես են MeToo-ն եւ սոցիալական ցանցերը վերաիմաստավորում սեքսուալությունը:

«Կարծում եմ, գիտեք, որ #MeToo շարժումն իսկապես ստիպել է բոլորին դադար վերցնել, ինչը լավ բան է: Եվ ես կարծում եմ, որ շատ բան, ինչ դարձել է սեռական, նման է նրան, ինչ մենք սկսել ենք տեսնել սոցիալական ցանցերում, սովորաբար սելֆիների միջոցով»,-ասում է Գրինը:

IMG_8068.jpeg (70 KB)

Գրինն ասում է, որ իրեն ոգեշնչել են Pirelli-ի նախորդ օրացույցները, ինչպիսին է 1994 թվականին Հերբ Ռիտսի նկարահանած օրացույցը, որտեղ պատկերված էին 90-ականների սուպերմոդելներ Քեյթ Մոսը եւ Սինդի Քրոուֆորդը, որոնք մերկ ցնծում էին Բահամյան կղզիների լողափում:

IMG_8069.jpeg (62 KB)

Նա նշել է, որ ցանկանում է ինչ-որ «դասական եւ իսկապես սեքսուալ» բան անել՝ օգտագործելով եւ՛ ծովափնյա, եւ՛ ստուդիայի նկարահանումները։



© NEWS.am STYLE