Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

11:30   18 օգոստոսի, 2024

«Կինը եւ գինին» ծրագրի նոր թողարկման հյուրն է վրացի հանրահայտ երգիչ Դաթոն։ Իջեւանի գինու-կոնյակի գործարանի «Narekatsi» կարմիր գինու մեկ գավաթի շուրջ նա զրուցել է տղամարդու եւ կնոջ դերի մասին ժամանակակից հասարակությունում, պատմել, թե ինչու է ներկա երաժշտությունը համարում միօրինակ եւ երբեմն անգամ անտանելի ականջի համար։ Խոսել է նաեւ իր անձնական ստեղծագործական ուղու, «փոքր ժողովրդի» դժվարությունների եւ այն մասին, ինչին ինքը երբեք չի համաձայնի հանուն փառքի։

Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում «AS» գեղեցկության սրահին աջակցության համար։



© NEWS.am STYLE