Ինչպե՞ս վարսերի կտրվածք ընտրել ըստ դեմքի ձեւի

15:04   16 հունվարի, 2014

Սխալ ընտրված կտրվածքը կարող է փչացնել ոչ միայն վարսերի տեսքը, այլեւ ձեր գեղեցիկ դեմքը: Մասնագետները խորհուրդ են տալիս սանրվածք ընտրել՝ ելնելով դեմքի ձեւից: NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե որ դիմագծերին ինչ ձեւի կտրվածքներ են համապատասխանում:

 

Կլոր դեմք: Այս տիպի դեմք ունեցող եւ բարակ վարսերով կանայք պետք է նախապատվությունը տան կարճ եւ ուռացրած սանրվածքին: Նման սանրվածքը տեսողականորեն երկարացնում է գլուխը՝ մեղմելով դեմքի կլորությունը: Կարելի է նաեւ թեք մազափունջ թողնել ճակատի վրա: Գլխավոր սկզբունքն է՝ վարսերով ծածկել այտերը, իսկ ասիմետրիկ մազափնով տեսողականորեն երկարացնել դեմքը:

Կլոր դեմք եւ փարթամ վարսեր ունեցող աղջիկները պետք է խուսափեն կարճ կտրվածքներից: Ամենահարմարը երկար վարսերը կլինեն՝ վերը նշված սկզբունքով:

 

Դեմքի քառակուսի ձեւ ունեցող աղջիկների համար ամենիդեալական սանրվածքը ալիքներն ու խոպոպներն են: Չարժե ուղիղ եւ խիտ մազափունջ անել, ինչպես նաեւ՝ վարսերն ամբողջությամբ հետ տանել:

Օլվալաձեւ դեմքին գրեթե բոլոր կտրվածքներն ու սանրվածքները համապատասխան են: Մազափունջը ամենաարդյունավետ տարբերակն է, եթե դեմքը շատ է երկար, որը տեսողականորեն կարճացնում է այն, իսկ ուղիղ վարսերն այստեղ անտեղին են: Դրանք էլ ավելի են երկարացնում դեմքը:



© NEWS.am STYLE