Անջելինա Ջոլին Tom Ford Beauty-ի նոր դեմքն է

10:25   24 օգոստոսի, 2024

Անջելինա Ջոլին Tom Ford Beauty-ի նոր դեմքն է։ Հոլիվուդյան դերասանուհին դարձել է Tom Ford Beauty-ի առաջին դեսպանը՝ համաձայնելով նկարահանվել Runway Lip Color շարքի նոր արշավում, որը կթողարկվի սեպտեմբերին։

01-ezgif.com-avif-to-jpg-converter.jpg (189 KB)

Անջելինան նշում է, որ ինքը բրենդի Scarlet Rouge երանգի մեծ երկրպագուն է, որն օգտագործում է նոր գովազդներում։ «Դա գեղեցիկ գույն եւ հյուսվածք է: Կարմիր լավ շրթներկն այլ բանի կարիք չունի»,-ասել է դերասանուհին WWD.com-ին տված հարցազրույցում։

Tom Ford Beauty-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Գիյոմ Ժեզելը նշել է, որ Ջոլին «վայելում է լայն ժողովրդագրություն եւ ունի համաշխարհային գրավչություն»: «Մենք միջազգային բրենդ ենք եւ լավ դիվերսիֆիկացված ամբողջ աշխարհում: Եվ այս կոչը Z սերնդին շատ հետաքրքիր է»։



© NEWS.am STYLE