11:30 25 օգոստոսի, 2024«Կինն և գինին» հաղորդաշարի նոր թողարկման հյուրը երգիչ և հեռուստահաղորդավար Սերգ Աբրահամովն է՝ «հրեական ազգանունով և ռուսական հոգեկերտվածքով հայը»։
Անկեղծ զրույցի ընթացքում Սերգը հեռուստադիտողին հաղորդակից է դարձրել հայաստանյան երաժշտական ինդուստրիայի ներկա վիճակի վերաբերյալ իր տեսակետներին, քննարկել քննադատություններն ու կյանքի որոշ վիճակների «անգրագետ ընկալումը»:
Նա միաժամանակ նշել է ժամանակակից պայմաններում սեփական խնամքի կարևորությունը և բարձրացրել հասարակության մեջ մետրոսեքսուալության՝ սեփական արտաքինի հանդեպ բարձր ուշադրության երևույթի կարգավորման հարցը։