Bacon-ը սահմանեց նոր ռեկորդ՝ ներկայացնելով Հայաստանում ամենաերկար՝ 15 մետրանոց հոթ-դոգը

18:05   25 օգոստոսի, 2024

Օգոստոսի 24-ին Երևանի Զաքյան փողոցում տոնական ուրախ մթնոլորտ էր տիրում։ Փառատոնի երկրորդ օրը բազմաթիվ հյուրերի էր հավաքել, որոնք վայելում էին գարեջուրը, շփումը և կենդանի երաժշտությունը: Երեկոյի գլխավոր իրադարձությունը Bacon-ի ռեկորդային՝ 15 մետրանոց հոթ-դոգի շնորհանդեսն էր՝ միջոցառում, որը գրավեց բոլոր ներկաների ուշադրությունը:

image00001.jpeg (3.87 MB)

«Փառատոնի կազմակերպիչների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք սահմանել այսպիսի ռեկորդ: Սա հայեցակարգ է՝ հոթ-դոգ և գարեջուր։ Մենք փորձում ենք յուրաքանչյուր միջոցառմանը ներկայանալ նորովի՝ հյուրերին զարմացնելով մեր նոր արտադրանքով և պահելով մեր դիրքերը շուկայում։ Նման միջոցառումները թույլ են տալիս ավելի մոտ լինել սպառողներին, ծանոթացնել նրան մեր արտադրանքին և պահպանել շփումը նրանց հետ»,- նշում է Bacon-ի մարքեթինգի թիմի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը։

image00002.jpeg (170 KB)

Bacon-ի տաղավարում ուտեստների բազմազանություն էր. դրանք հրաշալիորեն համադրվում էին գարեջրի հետ: Նոր ջերկիներն իրենց հագեցած համերով եւ ունիկալ բաղադրությամբ հատուկ հետաքրքրության էին արժանանում: Հոթ-դոգերի ու սնեքերի լայն ընտրության մեջ յուրաքանչյուրը գտավ գարեջրի համար իրեն համապատասխան խորտիկը. տեսականին այնքան բազմազան էր, որ երբեմն, նույնիսկ, դժվարացնում էր այդ ընտրությունը, բայց այն, որ Bacon-ի հետ գարեջուրն ավելի համեղ է, փաստում էին փառատոնի հյուրերի արձագանքն ու տաղավարի շուրջ  մարդկանց կուտակումները:

image00003.jpeg (156 KB)

«Մեր ջերկիները նորույթ են հայաստանյան շուկայում, որոնք առանձնանում են ինչպես իրենց կտրվածքով, այնպես էլ համային առանձնահատկություններով: Դրանք նոր շունչ են գարեջրի սնեքերի շուկայում։ Հնդկացիները առաջինն են միսը չորացրել ու պատրաստել այն, ինչ այսօր կոչում ենք ջերկի, և մենք ցանկանում էինք այս ավանդույթը կապել մեր արտադրանքի հետ»,- հավելեց Անահիտ Բաղդասարյանը։

image00004.jpeg (125 KB)

Եվ այսպես, ժամը 19:00-ին, հանդիսավոր երթի ու կենդանի երաժշտության ուղեկցությամբ, բեմ բարձրացվեց հսկայական հոթ-դոգը։ Այդ պահը դարձավ երեկոյի իրական զարդը՝ հավաքելով հետաքրքրասեր հանդիսատեսի մեծ բազմություն։ Սա առաջին անգամը չէ, որ Bacon-ը զարմացնում է հանրությանը իր ռեկորդներով, սակայն այս տարի այն գերազանցեց ինքն իրեն՝ հոթ-դոգի երկարությունը հասցնելով 15 մետրի։ 

image00005.jpeg (147 KB)

Առաջին կտորը բաժին հասավ փոքրիկ Նառային՝ բեմի դիմաց կանգնած ճարպիկ աղջնակին, որն ուրախությունից փայլելով ստացավ ռեկորդակիր ուտեստի իր կտորը։ 15 մետրանոց հոթ-դոգը, որը անմիջապես հայտնվեց ուշադրության կենտրոնում, հյուրերը կերան 15 րոպեից էլ քիչ ժամանակում։

image00006.jpeg (139 KB)

image00007.jpeg (157 KB)

image00008.jpeg (110 KB)

image00009.jpeg (94 KB)

image00010.jpeg (196 KB)

image00011.jpeg (171 KB)

image00013.jpeg (137 KB)

image00014.jpeg (147 KB)

image00015.jpeg (140 KB)

image00016-1.jpeg (167 KB)

image00017-1.jpeg (113 KB)

image00018-1.jpeg (134 KB)

image00019.jpeg (120 KB)

image00020.jpeg (153 KB)

image00021.jpeg (162 KB)



© NEWS.am STYLE