10:01 26 օգոստոսի, 2024Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի երեք օրերի առաջատարը: Այդպիսով, Անահիտը հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգեւատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
«Նոր Ալիք 2024»-ը տեղի է ունենում Սոչիում: Անահիտ Հակոբյանը մրցույթում փայլել է Արայիկ Գաբաջյանի հեղինակած հագուստով:
Երգչուհին «Նոր Ալիք»-ի 3-րդ մրցույթային օրը կատարել է կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի հեղինակած երգը եւ ժյուրիի կողմից արժանացել հնարավոր ամենաբարձր գնահատականին: