33-ամյա Քիմ Քարդաշյանը ցանկանում է երկրորդ երեխան ունենալ

12:35   16 հունվարի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ցանկանում է երկրորդ երեխան ունենալ: Քիմն ու նրա ապագա ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, ծրագրում են մինչեւ 2015 թվականը փոքրիկ Նորթին քույր կամ եղբայր պարգեւել:

«Քիմը մտադիր է մինչեւ հունիս հղիանալ: Նախ նա ցանկանում է դուստր ունենալ, հետո նաեւ՝ որդի»,- պատմել է Us Weekly-ի աղբյուրը:

Առաջիկայում Քանիեն ու նրա հարսնացուն մեկնելու են Փարիզ՝ մասնակցելու Նորաձեւության շաբաթին: Այստեղ նրանք ուսումնասիրելու են նաեւ իրենց հարսանիքի հնարավոր վայրերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը որոշել են յուրօրինակ մեղրամիս անցկացնել: Հայտնի է, որ զույգը հարսանեկան արարողությունը կազմակերպելու է ֆրանսիական Վերսալում: Քանիեն ցանկանում է, որ իրենց հարսանիքը շքեղությամբ գերազանցի Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի հարսանիքին: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ռեփերը մտադիր է մեղրամիսը տիեզերքում անցկացնել:

Ի դեպ, երկուշաբթի Քանիե Ուեսթը Քարդաշյանին վիրավորելու համար 18-ամյա երիտասարդի էր ծեծել:



© NEWS.am STYLE