22:24 27 օգոստոսի, 2024Նիկոլ Քիդմանը ակնարկել է, որ իր մասնակցությամբ«Փոքրիկը» առաջիկա էրոտիկ դրաման մինչ այժմ ամենառիսկային ֆիլմն է իր կարիերայում:
Ֆիլմում դերասանուհին խաղում է նյույորքյան բիզնեսի հզոր մենեջերի դերը, ով սկսում է վտանգավոր սիրավեպ իր շատ ավելի երիտասարդ պրակտիկանտի հետ, որին մարմնավորում է Հարիս Դիկինսոնը:
Ֆիլմն ունի մի քանի շատ բացահայտ տեսարաններ, այդ թվում՝ մի տեսարան, որտեղ Նիկոլի հերոսուհին ձեռնաշարժություն է անում ամուսնու (Անտոնիո Բանդերաս) հետ սեքսից հետո։
Vanity Fair-ին տված հարցազրույցում Նիկոլն ասել է, որ վստահ չէ, որ ինքը համարձակություն ունի տեսնելու ֆիլմը մեծ էկրանին, երբ այն հաջորդ ամիս կայանա Վենետիկի կինոփառատոնում:
«Ես նկարահանվել եմ բավականին բացահայտ ֆիլմերում, բայց ոչ մի նման բան», -հավելել է նա: