10:18 28 օգոստոսի, 2024Դեմի Մուրը նկարահանվել է Interview ամսագրի սեպտեմբերյան համարի համարձակ ֆոտոշարքում։ 61-ամյա հոլիվուդյան աստղը սեքսուալ տեսք ունի կանադացի լուսանկարիչ Պետրա Քոլինզի ֆոտոշարքում՝ իր նոր The Substance ֆիլմի գովազդի շրջանակներում:

Ֆիլմի հերոսուհին իրեն փորձնական դեղամիջոց է ներարկում՝ ավելի երիտասարդ երեւալու համար։ Նա վերածվում է երիտասարդ գեղեցկուհու, որին մարմնավորում է Մարգարեթ Քուալլին: Հետո սկսում են տարօրինակ բաներ տեղի ունենալ։

Ֆիլմը էկրան կբարձրանա սեպտեմբերի 20-ին։ Մուրն ասել է, որ ինքը «հուզվել է», երբ կարդացել է ֆիլմի սցենարը։ Նրա խոսքով՝ սա ծերացման խնդիրն ուսումնասիրելու եզակի միջոց է:

«Սա սոցիալական պայմանականություն է այն բանի, որը ես նաև տեսնում եմ որպես ճնշում կանանց վրա՝ տղամարդկանց կողմից իդեալականացնելու համար: Այդ ամենի հիմքում այն է, ինչ մենք անում ենք ինքներս մեզ, և ինձ դուր եկավ, որ այն պատկերված էր ֆիզիկական ձևով՝ ցույց տալով այս բռնությունը, այն, ինչ մենք անում ենք մեր մտքերով, ինչպես ենք հարձակվում ինքներս մեզ վրա և խեղաթյուրում իրողությունները», - ասել է նա:

