23:22 28 օգոստոսի, 2024Նախկին պոռնոդերասանը զայրույթ է առաջացրել կանանց (որոնց հետ ինքը հանդիպում է) «դաստիարակության» մասին իր «խորհուրդներով»։
Արեւմտյան Ավստրալիայից ինքնահռչակ սեքս-մարզիչ Սթերլինգ Կուպերը «Frankifyy» պոդկաստում իր գաղտնիքներն է ներկայացրել «սեքսուալ ակտիվության բարելավման» եւ «երազանքի կանանց հետ հարաբերություններում հաջողության հասնելու» մասին։
Նա, մասնավորապես, նշել է, որ մերժում է այն կնոջը, որը, իր կարծիքով, չափից շատ է խմում հանդիպման ժամանակ, եւ եթե նա ջինս է հագնում։ «Ատում եմ, երբ կանայք ջինս են հագնում հանդիպման ժամանակ։ Դա ամենաանքաղաքավարի բանն է, որը կարող եմ պատկերացնել»,- ասել է նա տեսանյութում, որն այդ ժամանակվանից տարածում է ստացել։
Հասկանալի է, որ նման հարձակումները տղամարդու կողմից, այն էլ՝ պոռնոդերասանի, զայրույթ են առաջացրել։
Կուպերը, որը հաճախ գովազդում է այն մթերքները, որոնք, ինչպես ինքն է հավաստիացնում, մեծացնում են առնանդամի չափսը, տղամարդկանց նաեւ խորհուրդ է տվել «կոշտ գիծ» անցկացնել ալկոհոլի օգտագործման հարցում։
Մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը, որը վերջերս հայտնել է, որ «տղամարդկանց համոզում է չմասնակցել պոռնոյի՝ ցանկացած տեսքով, 2020թ. ոլորտից հեռանալուց հետո, նշել է, որ արգելում է կանանց ավելի շատ ալկոհոլային ըմպելիքներ պատվիրել, քան, ըստ իրեն, անհրաժեշտ է նրանց։
Նա հավաստիացնում է, որ կանայք իրեն ասել են, որ այդ քայլը «ամենասեքսուալ արարքն էր, որը երբեւէ կատարել է տղան», բայց շատերը դա անվանել են «վերահսկող» եւ «կնատյաց» պահվածք։