Հայտարարվել են «Օսկար-2014»-ի անվանակարգերի թեկնածուները

18:00   16 հունվարի, 2014

Հայտարարվել են «Օսկար 2014»-ի թեկնածուները: Նրանց անունները հայտարարել են դերասան Քրիս Հեմսվորթը եւ Կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Խաբեություն ամերիկյան ձեւով», «Կապիտան Ֆիլիփս», «Նեբրասկա», «Ֆիլոմենա», «Ստրկության 12 տարիներ», «Ձգողականություն», «Գայլը Ուոլ Սթրիթից», «Նա» եւ «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմերը:

«Առաջին պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում ներկայացվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Քրիսթիան Բեյլը, Մեթյու ՄակՔոնեհին, Բրյուս Դերնը, Չիվեթելու Ումեադին:

«Կանացի գլխավոր դեր» անվանակարգում պայքարում են Էմի Ադամսը, Քեյթ Բլանշեթը, Սանդրա Բալոքը, Մերիլ Սթրիփը եւ Ջուդի Դենչը:



© NEWS.am STYLE