23:03 3 սեպտեմբերի, 2024Թաիլանդում մարքետինգային ընկերությունը հոգացել է աշխատակիցների անձնական կյանքի մասին եւ որոշել է վճարել նրանց ժամադրությունները, տեղեկացրել է NYP-ը։
Whiteline Group-ը հայտարարել է, որ աշխատակիցներին վճարվող «Tinder leave» կտրամադրի՝ հավելվածում ծանոթությունների հնարավորությունների ուսումնասիրման համար։ Հուլիսից մինչեւ տարեվերջ աշխատակիցները կարող են վճար ստանալ ժամադրությունների համար իրենց բարեկեցության բարձրացման նախաձեռնության շրջանակում։
Աշխատակիցներն այս նորությանն արձագանքել են զարմանքով եւ հուզմունքով։ Մի աշխատակցուհի տեսանյութ է հրապարակել, որում օգտվում է այդ հավելվածից։
Ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը դժգոհել է, որ չափից շատ է զբաղված՝ որեւէ մեկի հետ հանդիպելու համար։
Whiteline Group-ը վճարում է իր աշխատակիցների Tinder Gold-ի եւ Tinder Platinum-ի կիսամյակային բաժանորդագրությունները։
Whiteline Group-ի մենեջերները նաեւ հայտնել են, որ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սիրահարվածությունն ավելացնում է երջանկությունը, նշանակում է՝ աշխատանքն ավելի հաճելի է դարձնում։