Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է

11:25   4 սեպտեմբերի, 2024

Սիդնեյում, օգոստոսի 16-ին, Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

Մեկ ամիս է ինչ, ֆիլմը ներկայացված է  հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և ներկա դրությամբ այն արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի:

2d54f0cd-e421-4870-93d1-362e376b0c13.jpg (28 KB)

Ֆիլմի հայստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում՝: 

‹‹Գթության ոսկե շղթան››  պատմություն է փրկվածների մասին նաև պատմություն  այն մարդկանց մասին, ովքեր արձագանքեցին ցեղասպանվողների  հուսահատ ճիչին և օղակ առ օղակ ձգեցին գթության ոսկե շղթան ողջ երկրագնդի վրայով:

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ԱՆԶԱԿ ստորաբաժանման զինվորների անձնազոհության և այդ հեռավոր երկրների բնակիչների գթասրտության շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին  շուրջ 60 000 հայեր, ասորիներ և հույներ:

Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան՝ Վերնոն Ուելսը:

756dfccf-4097-42fe-bf6f-9aff2df24b2e.jpg (37 KB)

Պատմաշարը ներկայացնում են ճանաչված պատմաբաններ, ցեղասպանագետներ և անկախ հետազոտողներ՝  Ավստրալիայից և Նոր Զելանդիայից:

Հայաստանյան կողմից ֆիլմի խորհրդատուն է ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

bab39e46-368b-43f3-be20-bbf25811d3c9.jpg (50 KB)

Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։



© NEWS.am STYLE