Դեմի Մուրը «Սուբստանցիա» ֆիլմի նկարահանումներին հիվանդացել է և նիհարել 9 կիլոգրամով

14:14   4 սեպտեմբերի, 2024

Դեմի Մուրը «Սուբստանցիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ հիվանդացել է գոտեւորող որքին վարակով՝ նիհարելով 9 կիլոգրամով։

61-ամյա դերասանուհին L.A Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիվանդացել է գոտեւորող որքին վարակով «Սուբստանցիա» ֆիլմի նկարահանումների ընդմիջման ժամանակ։ «Որպեսզի պատկերացնեք նկարահանումների ինտենսիվությունը, ասեմ, որ առաջին շաբաթվա ընթացքում, երբ աշխատում էր միայն Մարգարեթը (Քուալլին), ես հիվանդացա գոտեւորող որքին վարակով», - ասել է Մուրը՝ հավելելով, որ նիհարել է 20 ֆունտ:

Նրա գործընկեր Քուալլին հարցազրույցում նաև նշել է, որ ֆիլմը նկարահանելիս նույնպես բախվել է մարտահրավերների, այդ թվում՝ «խելագար պզուկների», որոնց դեմ նա պայքարել է «երկար ժամանակ»։

Ռեժիսոր Քորալի Ֆարգիթը հարցազրույցներից մեկում անկեղծացել է, որ ցանկանում է ընդգծել սեփական մարմնի հետ գործ ունենալու դժվարությունները և դրա հետ կապված փոփոխությունները:

«Վերջերս ես կարդացի մի հոդված ֆիլմի մասին, որտեղ ասվում էր. «Կին լինելը սարսափ է մարմնի համար», - նշել է Ֆարջեթը: «Ֆիլմը շատ հարցերում կարող է վախենալու թվալ, բայց առաջինը սեփական մարմնի նկատմամբ բռնության խաղն է»։

«Սուբստանցիան» արտացոլում է այս թեմաները։ Ֆիլմում Մուրը մարմնավորում է հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Սփարքլին, ով փորձնական դեղամիջոց է օգտագործում՝ ստեղծելու իր ավելի երիտասարդ տարբերակը՝ ի վերջո իր կլոն Սյուին, որին մարմնավորում է Քուալլին:



© NEWS.am STYLE