Ժամացույցներ՝ Կարլ Լագերֆելդից

21:03   15 նոյեմբերի, 2012

Ժամացույցների ամերիկյան խոշորագույն արտարդող Fossil Inc-ի հետ համատեղ ժամացույցների յուրատեսակ հավաքածու կթողարկի Կարլ Լագերֆելդը։ 

Հավաքածուն բաղկացած կլինի 7 մոդելից, որից մեկը, Karl Zip կոչված, ավելի շուտ լայն թեւնոց է հիշեցնում, քան՝ ժամացույց։ Այն կազմված է ճարմանդով միմյանց ամրացված երեք գոտիներից։ Հավաքածուի մեջ, իհարկե, կան նաեւ դասական պողպատյա թեւնոցներ, մետաղական կախազարդեր, կոպիտ փշեր ու շղթաներ։ Հավաքածուն դեկտեմբերի 28-ին կներկայացվի Փարիզի մոդայի շաբաթի շրջանակում, իսկ ժամացույցները կարժենան 150-ից 595 դոլար։



© NEWS.am STYLE