Լեդի Գագան պատմել է փեսացուի՝ Մայքլ Պոլանսկու հանդեպ իր սիրո մասին

19:16   6 սեպտեմբերի, 2024

Լեդի Գագան պատմել է փեսացուի՝ Մայքլ Պոլանսկու նկատմամբ իր սիրո եւ այն մասին, թե ինչպես է նա օգնել իրեն հաղթահարել իր կյանքի մութ շրջանը, երբ ինքը պայքարում էր հոգեկան առողջության խնդիրների հետ:

Vogue-ին տված անկեղծ նոր հարցազրույցում, որում նա մի քանի վառ կերպարներով կեցվածքծներ է ընդունել, Լեդի Գագան պատմել է իր «բարի» և «խելացի» զուգընկերոջ մասին: «Ես երբեք չեմ հանդիպել Մայքլի նման մեկին: Նա այնքան խելացի է եւ բարի: Նրա եւ իմ կյանքը շատ տարբեր են: Նա միայն ինձ հետ է, քանի որ մենք ճիշտ ենք միմյանց համար: Բայց ես ուզում եմ, որ իմ երկրպագուներն իմանան, որ ես այնքան երջանիկ եմ»:

Զույգի հարաբերությունները ծաղկեցին, երբ սկսվեց Covid-ը, եւ նրանք մեկ տարուց ավելի անցկացրեցին նրա Մալիբուի տանը: Գագան՝ իր զբաղված գրաֆիկից ընդմիջումը եւ գործարարի հետ համատեղ ապրելը «իրոք յուրահատուկ բան» է բնութագրել։ Միեւնույն ժամանակ, Մայքլը ավելացրել է, որ միասին կարանտինը, որի ընթացքում նրանք ուտում էին պիցցա, քայլում եւ սուրճ խմում, «տարօրինակ նորմալություն» էր, որը նրանց հարաբերություններին թույլ տվեց  «իրոք» զարգանալ:



© NEWS.am STYLE