13:05 9 սեպտեմբերի, 2024Ռուս հայտնի ռեփեր եւ երգերի հեղինակ Macan-ը երեկ՝ սեպտեմբերի 8-ին, մեծ համերգով ներկայացավ երեւանյան հանդիսատեսին: Արտիստի համերգը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում՝ հիթային ստեղծագործությունների, բուռն ծափահարությունների ու անդադար ձայնարկությունների ներքո:

Երգիչը հայ հանդիսատեսի համար կատարեց իր ամենահայտնի երգերը, իրեն հատուկ անմիջականությամբ շփվեց նրանց հետ, նրանց արձագանքից ելնելով՝ որոշ հիթեր կրկնեց նրանց համար: Նա խոստովանեց, որ այս համերգը «լավագույններից էր» իր կյանքում:
Macan-ն արդեն երկրորդ անգամ է ելույթ ունենում Հայաստանում: Երգչի համերգը կազմակերպել էր StageMuse Production-ը: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի հանդիսատեսի թիվը կրկնապատկվել էր: Երգչին լսելու էր եկել ավելի քան 8000 մարդ:
Ռեփերի համերգի մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի