64-ամյա Շոն Փենին «բռնացրել են» 30-ամյա սիրելիի հետ համբուրվելիս

14:15   9 սեպտեմբերի, 2024

Շոն Փենին շաբաթ օրը նկատել են  Մադրիդում իր նոր ընկերուհու՝ Վալերիա Նիկովի հետ կրքոտ համբուրվելիս, հայտնում է Daily Mail-ը։

64-ամյա դերասանի դեմքին լայն ժպիտ էր երեւում, երբ նա Իսպանիայի փողոցներով զբոսնում էր 30-ամյա մոլդովացի դերասանուհու հետ:

IMG_8608.jpeg (214 KB)

Ծխախոտը ծխելու ընդմիջումներին աստղը ջերմ շփվում էր դերասանուհու հետ, ով հայտնի է մի քանի փոքր նախագծերից:

Ընթրիքից հետո կրկնակի օսկարակիրը, ով հերքում է այն պնդումները, որ ֆիզիկական բռնության է ենթարկել իր նախկին կնոջը՝ Մադոննային, որի հետ ամուսնացած էր 80-ականներին, շարունակել է գիշերն իր նոր սիրելիի հետ, եւ նրանք, կարծես, չեն կարողացել միմյանցից հեռու մնալ։ 

IMG_8607.jpeg (239 KB)

Երկու տարի առաջ դերասանը բաժանվել էր իր նախկին կնոջից՝ 32-ամյա ավստրալացի դերասանուհի Լեյլա Ջորջից, որի հետ ամուսնացած է եղել երկու տարի:

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE