Լորեն Սանչեսը՝ հերթական միջոցառմանը ներկայացել է 9000 դոլար արժողությամբ դիզայներական զգեստով

15:31   10 սեպտեմբերի, 2024

Լորեն Սանչեսը իր նշանածի՝ Ջեֆ Բեզոսի հետ միասին հայտնվել է Kering Foundation's Caring for Women ընթրիքին՝ իր տեսքով գրավելով ներկաների ուշադրությունը, գրում է Daily Mail-ը:

IMG_8632.jpeg (232 KB)

Հմայիչ զույգը տպավորիչ մուտք է ունեցել Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում երրորդ ամենամյա գալայի կարմիր գորգին, որը կազմակերպվում է ի աջակցություն այն կազմակերպություններին, որոնք աշխատում են գենդերային բռնությանը վերջ դնելու ուղղությամբ:

IMG_8633.jpeg (155 KB)

Լուրերի 54-ամյա  նախկին հաղորդավարուհին շլացրել է Oscar De La Renta-ի շքեղ զգեստով, իսկ նրա պայծառ ժպիտը լուսավորել է երեկոն: Նրա՝ ուսերը բաց թավշյա զգեստը, որը զարդարված է ժանյակով, արժե 9000 դոլար:

Զույգը երեկոյի ընթացքում միացել է իրենց աստղային ընկերներին, որոնց թվում էին Քիմ Քարդաշյանը եւ Դակոտա Ջոնսոնը:

Լուսանկարներ՝ Getty Images Kering-ի համար, AFP via Getty Images



© NEWS.am STYLE